25 հուլիսի 2019 - 10:57 AMT
Կասպից ծովում Ադրբեջանի ռազմական ինքնաթիռ է կործանվել

Հուլիսի 24-ի երեկոյան Կասպից ծովում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Միգ-29 ինքնաթիռ է կործանվել, հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Բաքվի ժամով 22:00-ին:

Նշվում է, որ քայլեր են ձեռնարկվում օդաչուի հայտնաբերման ուղղությամբ:

2008 թվականին Կասպից ծովում ևս մեկ Միգ-29 ադրբեջանական ռազմական ինքնաթիռ էր կործանվել: