25 հուլիսի 2019 - 11:24 AMT
ԱԱԾ պետը, ՊԵԿ նախագահը և փոխվարչապետը՝ Բագրատաշենում. Հանձնարարվել է շտկել թերությունները

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 24-ին այցելել են Բագրատաշենի սահմանային անցման կետ:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պաշտոնյաները շրջայց են կատարել սահմանային անցակետի տարածքում, ծանոթացել պայմաններին և ծառայությունների մատուցման ընթացքին:

Նրանք տեղում հանձնարարականներ են տվել նկատված թերությունների շտկման վերաբերյալ: