25 հուլիսի 2019 - 11:32 AMT
Գործադիրը 3.6 մլրդ դրամի 5 ներդրումային ծրագիր է հաստատել

ՀՀ կառավարությունը հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսային արտոնություն է տրամադրել 5 ընկերության։

«Նաիրիան» ՓԲԸ-ն կիրականացնի 130 մլն դրամի ներդրում, «Այ պլաստ» ՍՊԸ- ն՝ 23.8 մլն դրամի ներդրում, «Ոսկե կար» ՍՊԸ-ն՝ 2 մլրդ դրամի ներդրում, «Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն՝ 250 մլն դրամի ներդրում, «Ին-Վի» ՍՊԸ- ն՝ 1.22 մլրդ դրամի ներդրում:

Արդյունքում կիրականացվի մոտ 3.6 մլրդ դրամի ներդրում, կստեղծվի մոտ 100 նոր աշխատատեղ:

Ընթերցեք նաև՝ «2 մլրդ դրամի ներդրումային ծրագիր՝ հագուստի ոլորտում. 60 աշխատատեղ կբացվի»: