25 հուլիսի 2019 - 11:43 AMT
Հովիկ Աբրահամյանի ստեղծած Հակակոռուպցիոն խորհուրդը լուծարվել է

ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիտում որոշվել է լուծարել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ստեղծվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք:

Որոշման նախագիծը կառավարությանն էր ներկայացրել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը» ստեղծվել էր Աբրահամյանի որոշմամբ՝ 2015 թվականի փետրվարի 19-ին, որպես կոռուպցիայի դեմ պայքարի հիմական մարմին: