25 հուլիսի 2019 - 13:51 AMT
Հանրակացարանում ապրող 100 ընտանիքի այդ տարածքները նվիրաբերվել են

ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստում որոշվել է հանրակացարանային տարածքներ նվիրել այն բնակիչներին, որոնք մինչև 2017 թվականը գրանցված են եղել այդ հանրակացարաններում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, որոշումը տարածվելու է 106 բնակելի տարածքի վրա, որտեղ ապրում է 100 ընտանիք՝ 231 մարդ:

Նախարարը նշել է, որ բացառություն են այն բնակիչները, որոնք երբևէ այլ բնակարան են ստացել։

«Սրանք այն բնակարաններն են, որտեղ մարդիկ փաստացի արդեն ապրում են, այժմ բնակիչներին ուղղակի իրավաբանորեն ամրագրում են նրանց զբաղեցրած տարածքներում», - ասել է նախարարը։