3 հոկտեմբերի 2008 - 15:43 AMT
ԱՄՆ-ն գտնում է, որ պետք է արագացնել բանակցային գործընթացը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ
ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը: «Հարկավոր է արագացնել բանակցային գործընթացը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ»,-ասել է նա:
Մամեդյարովն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» շրջանակներում: Հանդիպմանը կարծիքներ են հնչել երկրների միջեւ ներկայիս երկկողմ համագործակցության, նրա հեռանկարների մասին, նշվել է հարաբերությունների բարձր մակարդակը Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: