25 հուլիսի 2019 - 17:59 AMT
Նոր ֆոտոթակարդներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) «Խոսրովի անտառ» պետական արգելոցին 850,000 դրամի 10 ֆոտոթակարդը է հատկացրել:

Հիմնադրամի փոխանցմամբ, դրանք կենդանիների պահպանության և մոնիթորինգի իրականացման համար կարևոր նշանակություն ունեն:

2019 թվականի համար CNF-ի կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոցին փոխանցվել էր ավելի քան 110,,000 եվրո ընթացիկ ծախսերը հոգալու և զարգացման ծրագրեր իրականացնելու համար: Առաջիկայում նախատեսվում է երկրորդ փոխանցումը՝ նույն չափով: