3 հոկտեմբերի 2008 - 16:23 AMT
Ամերիկյան ՈԿԿ-ն գրասենյակ է բացում Թեհրանում, ինչը կարող է ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունների կարգավորման առաջին քայլը դառնալ
ԱՄՆ-ն թույլ է տվել ամերիկյան ոչ կառավարական մի կազմակերպության գրասենյակ բացել Իրանում: Աշխատանքի արտոնագիրը տրվել է Ամերիկա-իրանական խորհրդին, որ տեղակայված է Նյու Ջերսիում: Կազմակերպության գործադիր տնօրեն Բրենտ Լոլիսը գնահատեց սա որպես երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման առաջին քայլ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատեց որոշումը` նշելով, որ ամերիկյան քաղաքականությունը Իրանի հարցում նույնն է մնում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դիվանագիտական հարաբերությունները Միացյալ Նահանգների ու Իրանի միջեւ դադարեցվեցին 1979թ., երբ Թեհրանում պատանդ վերցվեցին ամերիկյան դեսպանատան աշխատակիցները: