2019-ի հունվար-հունիսին 2018-ի հունվար-հունիսի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.9%-ով, շինարարության ծավալը՝ 4.7%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8.9%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 15.3%-ով:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին նվազել է 7.4 %-ով: