25 հուլիսի 2019 - 18:38 AMT
Արտաքին առևտուրն աննշան աճել է՝ կազմելով $3.495 մլրդ

2019 թվականի հունվար-հունիսին 2018 թվականի հունվար-հունիսի համեմատ Հայաստանում արտաքին առևտրաշրջանառությունը գրեթե չի աճել (աճը՝ 0.1%)` կազմելով $3.495 մլրդ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտահանումը նվազել է 0.5%-ով` կազմելով $1.173 մլրդ, իսկ ներկրումն ավելացել է 0.5%-ով՝ կազմելով է $2.321 մլրդ:

2019-ի հունվար-հունիսին 2018-ի հունվար-հունիսի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5%-ով: