26 հուլիսի 2019 - 13:47 AMT
Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիները հուլիսի 26-ին Երևան կվերադառնան

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող 100-ից ավելի ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամով 15:00-ին, Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով կվերադառնան Հայաստան:

«Ուղևորներին խնդրում ենք ժամանել օդանավակայան թռիչքից 2-3 ժամ շուտ»,-նշում են դեսպանությունից։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ կառավարությունը կվճարի ՀՀ քաղաքացիներին չարթերային թռիչքով Եգիպտոսից Հայաստան տեղափոխելու համար: