29 հուլիսի 2019 - 15:07 AMT
Վարչապետի աշխատակազմը ծառայողական մեքենաների կրճատման արդյունքում 76 մլն դրամ է տնտեսել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ծառայողական մեքենաների կրճատման արդյունքում աշխատակազմի տնտեսված միջոցները կազմում են տարեկան մոտ 76 մլն դրամ:

Նա հայտնել է, նաև, որ այդ տնտեսված միջոցները մեծամասամբ տրամադրվելու են կառավարության շենքի վերանորոգմանը:

ԱԺ աշխատակազմը տնտեսել է 404 մլն դրամ և գումարը վերադարձրել է պետբյուջե: