29 հուլիսի 2019 - 17:47 AMT
ՀԱՕԿ-ին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Տոկիո-2020-ին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ստացել է Տոկիո-2020-ին մասնակցելու պաշտոնական հրավերը: Այս մասին հայտնում է կոմիտեն:

Հարվերը ստորագրված է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի կողմից:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մրզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին: