30 հուլիսի 2019 - 11:15 AMT
Բագրատաշենում քաղաքացին փորձել է խուսափել 1 տ միրգը ձևակերպելուց` ինքնավնասման միջոցով

ՀՀ պետականա եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին ի պատասխան մաքսակետի աշխատակիցների ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց` ինքնավնասման դիմելու միջոցով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, մաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, քաղաքացին վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձևակերպման աշխատանքները:

Այնուհետև նա ստացել իր բեռը և հեռացել: