30 հուլիսի 2019 - 12:44 AMT
Հայկական Menu Group-ը գնել է ուկրաինական սննդի առաքման Eda.ua ծառայությունը

Հայաստանում հիմնադրված Menu Group ընկերությունը հայտարարել է ուկրաինական սննդի առաքման Eda.ua ծառայությունը գնելու մասին, որը նախկինում պատկանում էր Foodout Group-ին: Գործարքի գումարը չի հրապարակվում:

Eda.ua-ի թիմը կմիանա Menu Group-ին, որն աշնանը կգործարկի menu.ua բրենդն ուկրաինական շուկայում: Նախատեսվում է 100 մլն գրիվնա ներդրում ցանցի զարգացման համար, գրում էain.ua-ն:

Menu Group-ը հիմնադրվել է Հայաստանում 2012-ին և սկսել է գործունեությունը սննդի առաքման menu.am ծառայությունից: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում: Այսօրվա դրությամբ ընկերությունը սննդի առաքման ծառայություններ ունի ՀՀ-ում, Վրաստանում և Բելառուսում, ունի մոտ 1000 աշխատակից: 2019-ի ավարտին ընկերությունը մտադիր է ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը հասցնել $35 մլն և $10 մլն պլանային հասույթի: