4 հոկտեմբերի 2008 - 15:51 AMT
ԵԽԽՎ-ում ստեղծվում է սառեցված հակամարտությունների գծով ենթակոմիտե
ԵԽԽՎ-ն այժմ քննարկում է, թե ինչ ձեւաչափով պետք է ստեղծվի ենթակոմիտեն, որը կզբաղվի սառեցված հակամարտություններով, կգործի ԵՄ մարդու իրավունքների գծով հանձնակատարի, գլխավոր քարտուղարի եւ նախարարների կաբինետի հետ համագործակցությամբ, ասել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի վրաց-օսական հակամարտության գծով պատվիրակության ղեկավար Լյուկ Վան դեր Բրանդեն: Նրա խոսքերով, անցյալ տարի Բեռլինում հատուկ լսումներ են կայացել այս առիթով: «Անշուշտ, պետք չէ քննարկել միայն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմի հետեւանքները: Սա ազդանշան է նաեւ մյուս սառեցված հակամարտությունների համար, որոնք կարող են բռնկվել ամեն պահի»,-ասել է Վան դե Բրանդեն, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: