30 հուլիսի 2019 - 17:36 AMT
Չթույլատրվող ժամի հրավառություն անողը տուգանվել է 100,000 դրամով

Հուլիսի 30-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանությունում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սիսակյան փողոցի տներից մեկի մոտ հրավառություն է, հայտնել է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների միջոցառումներով ճշտվել է հրավառությունը կատարողի ինքնությունը: Նա նույն օրը բերվել է ոստիկանություն:

Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, տունգանքը՝ 100.000 դրամ: