30 հուլիսի 2019 - 18:17 AMT
Telcell-ը՝ Sevan Startup Summit 2019-ի գործընկեր

Հայաստանում առաջին և ամենախոշոր վճարահաշվարկային կազմակերպությունը՝ Telcell-ը, տարվա ամենասպասված միջոցառման՝ Sevan Startup Summit 2019-ի հովանավորն ու գործընկերն է:

Որպես գործընկեր Telcell-նն ունի նոր ու հետաքրքիր առաջարկներ իր հաճախորդների համար։ Առաջին անգամ Sevan Startup Summit-ի տոմսերը հասանելի են բացառապես Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով:

Այսուհետ Telcell Wallet-ը հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվել QR տեխնոլոգիայի վրա հիմնված վճարային նոր՝ Scan and Pay ծառայությունից, որն արդեն գործում է «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, և որի միջոցով հնարավոր է կատարած գնումների համար վճարել անկանխիկ, հենց սմարթֆոնից: