31 հուլիսի 2019 - 10:54 AMT
Facebook-ն ու գիտնականները վերծանել են ուղեղի ակտիվությունը խոսելու ժամանակ

Facebook Reality Labs-ի աշխատակիցներն ու Սան Ֆրանցիսկոյում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ խոսակցության ժամանակ գրանցված ուղեղի ակտիվությունը կարող է օգտագործվել արտասանած տեքստի վերծանման համար: Այդ մասին ասվում է ընկերության բլոգում, աշխատանքի մանրամասները նկարագրված են Nature Communications հանդեսում հրապարակված հոդվածում:

Գիտնականները գրանցել են էպիլեպսիայով տառապող մարդկանց ուղեղի ակտիվությունը, իսկ հետո կարողացել են վերծանել բառերն իրական ժամանակի ռեժիմով: «Ուղեղ-համակարգիչ» (brain–computer interface; BCI) ինտերֆեյսն առայժմ կարող է վերծանել միայն բառերի և արտահայտությունների մի փոքր համախումբ: Հետագայում գիտնականները հուսով են, որ կկարողանան վերծանել բառերը րոպերում 100 բառ արագությամբ, որտեղ սխալներն ընդամենը 17 տոկոս կկազմեն, գրում է vc.ru-ն:

Ապագայում Facebook-ը մտադիր է օգտագործել BCI տեխնոլոգիան՝ ստեղծելու համար ոչ ինվանիզ կրիչ սարք, որը թույլ կտա մարդկանց տպել տեքստը բառերը մտքում արտասանելիս: Սարքը կօգնի խոսքի խախտումներով մարդկանց:

Facebook-ը դեռևս 2017-ին էր հայտարարել, որ աշխատում է ներքին խոսքի վերծանման տեխնոլոգիայի վրա: Facebook Reality Labs-ի ղեկավար Մարկ Շեվիլլեն ասել էր CNN Business-ին, որ դա երկարաժամկետ ծրագիր է՝ մշակումները կարող են մոտ 10 տարի տևել: