31 հուլիսի 2019 - 11:19 AMT
Արմեն Սարգսյանն արձակուրդ է մեկնել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Այդ մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ոչ պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ: