31 հուլիսի 2019 - 14:19 AMT
ՀՅԴ-ականները քաղաքապետարանի դիմաց պահանջում են կատարել խոստումները

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի, Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ավագանուց և քաղաքապետից՝ կատարել նախընտրական խոստումներն ու լուծել կուտակված խնդիրները։

Panorama.am-ի փոխանցմամբ, նրանք հավելել են, որ եթե աջակցության կարիք լինի, պատրաստ են ծրագրեր ներկայացնել։

«Սակայն 80 և ավելի տոկոս ստացած քաղաքական ուժն է պատասխանատու իր արածների ու չարածների համար», - նշել են ակցիայի մասնակիցները։

Նրանք դեղին՝ նախազգուշական քարտ են ցույց տվել Ավագանուն և քաղաքապետին: