31 հուլիսի 2019 - 14:45 AMT
Հայ դատի հանձնախմբի նախագահ. Աշխատում ենք Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու համար

Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ սկսելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր Երևանում կազմակերպված ասուլիսում ասել է ԱՄՆ արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:

«Բավական դժվար գործ է, քանի որ ավիաընկերություններին պետք է համոզենք, որ դա իրենց համար շահավետ է, որ, հատկապես Լոս Անջելեսից շատ հայեր են գալիս Հայաստան»,- նշել է նա՝ հավելելով, որ այդ աշխատանքներն ընթացքի մեջ են, հայտնում է Panorama.am-ը:

Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսն էլ հույս է հայտնել, որ ապագայում Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթներ կիրականացվեն, քանի որ նաև դրա պահանջարկը կա: