31 հուլիսի 2019 - 15:21 AMT
ԶՈւ համար սանիտարական նորմերի խախտմամբ մսի տեղափոխման մեղավորները կպատժվեն

Անթույլատրելի վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մեղավորները կպատժվեն:

«Մեղավորները միանշանակ կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխել է պետք, որը առաջարկում ենք»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր, թե ինչպես է ՊՆ համարանիշներով մեքենան սանիտարահիգիենիկ նորմերի ակնհայտ խախտմամբ միս տեղափոխում։