1 օգոստոսի 2019 - 15:06 AMT
Քաղաքապետարան. Գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են պատրաստվում

Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այդ մասին ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գերեզմանատներում որոշ անձանց կողմից պղծվում են գերեզմանաքարերը: Շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվոում»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմները: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել է, որ դեպքի հանգամանքներն ուսումնասիրվում են: