1 օգոստոսի 2019 - 16:36 AMT
ԱԳՆ-ն՝ Սոչիի օդանավակայանում հայերի կրճատման մասին. Դեսպանատունը կապ է հաստատել բոլոր կողմերի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում անդրադառնալով Սոչիի օդանավակայանում ազգությամբ հայ աշխատակիցների զանգվածային կրճատումների մասին լուրին, ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել է օդանավակայանի հետ ճշտելու այդ լուրերի իսկությունը:

«Նախարարությունը ծանոթ է մամուլի հրապարակումներին: Հայկական դեսպանատունը կապ է հաստատել է բոլոր ներգրավված շահագրգիռ կողմերի հետ իրավիճակը պարզելու համար», - հայտնեց Նաղդալյանը:

Ավելի վաղ մամուլում լուրեր են հրապարակվել, որ Սոչիի օդանավակայանի ղեկավարությունը կրճատել է ազգությամբ հայ 70 աշխատակցի, նախատեսում են կրճատում ևս 100 հայ աշխատակցի: