6 հոկտեմբերի 2008 - 18:06 AMT
Հայ խաղաղապահներն ավարտել են իրենց առաքելությունն Իրաքում
Հոկտեմբերի 7-ին Իրաքից Հայաստան է վերադառնում հայ խաղաղապահների վերջին հերթափոխը: Ինչպես PanARMENIAN.Net-ն է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հոկտեմբերի 7-ին Երեւանի Զվարթնոց օդանավակայանում` ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի մասնակցությամբ տեղի կունենա Իրաքի կայունացման ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացրած հայկական խաղաղապահ զորախմբի վերջին հերթափոխի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ հայ զինծառայողներն իրենց խաղաղապահ առաքելությունն իրականացնում էին լեհական ստորաբաժանման կազմում, որը նոյեմբերին դուրս է բերվում Իրաքից: