3 օգոստոսի 2019 - 11:53 AMT
Սափրվելու ինդուստրիան վնասներ է կրում մորուքավորների պատճառով

Երիտասարդ տղամարդկանց մոտ նորաձև դարձած մորուք կրելը զգալի վնասներ է պատճառել սափրվելու ինդուստրիային: Այդ մասին գրում է Market watch-ը:

Ավելի վաղ Procter & Gamble ընկերությունը հայտնել է, որ մոտ 5 մլրդ վնաս է կրել՝ մեղադրելով դրանում Gillette ապրանքանիշին: Ածելիների աշխարհի խոշորագույն ապրանքանիշի արտադրանքի վաճառքը մեծ անկում է գրանցել և հարկ է եղել վերագնահատել բիզնեսի արժեքը՝ այն նվազել է 8 մլրդ դոլարով: 2018-ին Gillette-ի վաճառքները անկում են ապրել 11 ամիս, գրում է Ferra.ru-ն:

Անկման պատճառ մասնագետները համարում են այն հանգամանքը, որ մորուք կրելը նորաձև է դարձել երիտասարդների շրջանում: Behavioral Ecology հանդեսի ուսումնասիրությունները վկայում են, որ մորուքավոր տղամարդիկ ավելի հասուն և հուսալի են ընկալվում: Ռեսուրսը նաև նշել է սափրվելու պարագաների թանկությունը, ինչը ևս իր դերն է ունեցել: