
2020-ին ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի բյուջետային ֆինանսավորումը կավելանա 114%-ով, այս մասին հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ոլորտի զարգացումը գործադիրի առաջնահերթություններից է։
ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։