5 օգոստոսի 2019 - 10:34 AMT
2015-ից ի վեր առաջին անգամ պետպարտքի նվազման միտում կա

2015 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով վերջին 15 ամսում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է $120 մլն-ով կամ 2.1%-ով:

2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արտաքին պարտքը կազմել է $5.532 մլրդ, իսկ ընթացիկ տարվա հունիսի դրությամբ այդ թիվը կազմել է $5.461 մլրդ: