5 օգոստոսի 2019 - 10:59 AMT
ՀՀ Մ 18 կանանց բասկետբոլի հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող

Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց բասկետբոլի հավաքականը դարձել է Անդորրայում ավարտված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության հաղթող։

ՀՀ ընտրանին եզրափակիչում 79։73 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը։

Հայաստանի հավաքականի անդամ Կայլա Քեշմեշյանը ճանաչվել է առաջնության լավագույն խաղացող:

Լավագույն հնգյակում ընդգրկվել է նաև Մերի Մարգարյանը: