5 օգոստոսի 2019 - 12:17 AMT
Էրդողանը մտադիր է նոր գործողություն սկսել Սիրիայում

Թուրքիան նոր հակաահաբեկչական գործողություն կսկսի Սիրիայում՝ Եփրատից դեպի արևելք: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Անկարան արդեն տեղեկացրել է այդ մասին Մոսկվային և Վաշինգտոնին: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դեռևս չեն մեկնաբանել այդ տեղեկությունը, գրում է «Վեդոմոստին»:

Նոր գործողություն սկսելու որոշումն Էրդողանը բացատրել է նրանով, որ Անկարան մտադիր չէ հանդուրժել սադրանքներն ու կրակոցները սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ սիրիական տարածքից:

Ավելի վաղ թուրքական բանակը, ըստ Էրդողանի, «մաքրել էր» սիրիական Աֆրինը, Ջերաբլյուսն ու Էլ Բաբը, ահաբեկիչներից: