5 օգոստոսի 2019 - 12:08 AMT
Վայոց Ձորում և Գեղարքունիքում ֆուտբոլային 25 խաղադաշտ է կառուցվում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում, որտեղ ավարտական փուլին են մոտենում ՀՖՖ-ի կողմից պատվիրված 40/20 չափի թվով 10 խաղադաշտի կառուցման աշխատանքները:

Ըստ ֆեդեդերացիայի հաղորդագրության՝ այս պահին Վայոց Ձորում և Գեղարքունիքում ընթանում են 25 խաղադաշտի կառուցուման աշատանքներ, ՀՖՖ-ի կողմից մարզերում իրականացվում են այլ ծրագրերն ու նյութական օժանդակություն է ցուցաբերվում:

Այցի շրջանակում Վանեցյանը մասնավորապես եղել է Գլաձոր համայնքում՝ տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, մարզում ֆուտբոլի զարգացման հարցերով քնարկումներ է ունեցել տեղական և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

ՀՖՖ նախագահը կարևորել է Հայաստանում ֆուտբոլը հավասարաչափ զարգացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը զրուցել է նաև մանկապատանեկան թիմերի խաղացողների հետ, նրանց կոչ արել ավելի լավ մարզվել և հույս հայտնել, որ ոչ հեռու ապագայում Վայոց ձորի թիմերի սաներից շատերը կհայտնվեն տարբեր ակումբներում ու տարբեր տարիքային խմբերի հավաքականներում: