5 օգոստոսի 2019 - 13:49 AMT
Առաջին եռամսյակում ՏՏ արտադրանքն աճել է 10.6%

2019 թվականի հունվար-մարտ ամիսներին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում արտադրության և ծառայությունների ծավալն աճել է 6%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ոլորտի ծավալը, ընդհանուր առմամբ, կազմել է 69.157 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 65.67 մլրդ դրամի դիմաց:

Ոլորտում արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 10.6%-ով, առևտուրը՝ 8.2%-ով, ծառայությունները՝ 5.4%:

Ընթերցեք նաև՝ «2018-ին ինտերնետ ունեցողների թիվը ՀՀ-ում աճել է 10.3%-ով»: