5 օգոստոսի 2019 - 18:29 AMT
Ամերիաբանկը՝ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի ինովացիոն գործընկեր

«Սևան Ստարտափ Սամմիթը» ստարտափ էկոհամակարգի ամենասպասվող միջոցառումներից է, որը տեղի ունեցավ հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը: Ամերիաբանկը միջոցառման ինովացիոն գործընկերն էր:

Այս տարվի առաջին անգամ կազմակերպված Firecode Marathone մրցույթի շրջանակում ևս, հանդես գալով որպես հովանավոր, Բանկը կազմակերպել էր Ameriabank Challenge մրցույթ մարաթոնի մասնակիցների համար: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին և փակման արարողության ժամանակ լավագույն ինովացիոն լուծում առաջարկած երկու ստարտափեր՝ Virtlo-ն և X-Tech-ը, շահեցին $1000 և $2000 մրցանակներ:

Սամմիթի 7 օր տևողությամբ հագեցած միջոցառումներին Ամերիաբանկն իր ակտիվ ներգրավվածությունն է ունեցել նաև Camp Fire Talk-ին,որտեղ Բանկի խոսնակները զրուցեցին «Էլեկտրոնային առևտուրը բիզնեսում» և «Ինչպես UX-ը կարող է սպանել» թեմաների շուրջ, մասնակցեցին մենթորշիփի one to one սեսիային՝ հանդես գալով որպես մենթոր:

«Մենք կարևորում ենք Հայաստանում նման միջոցառման շարունակական կազմակերպումը, նման հարթակները հնարավորություն են տալիս երիտասարդներին բիզնես միջավայրում ներկայացնել իրենց նորարարական գաղափարները և ստանալ կառուցողական խորհուրդներ դրանց մրցակցային առավելությունների և հետագա զարգացման վերաբերյալ», - նշել է Ամերիաբանկի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը:

«Շատ ուրախ ենք, որ Հայաստանի առաջատար կառույցներից մեկը՝ Ամերիաբանկը, միացել է սամմիթին որպես Ինովացիոն գործընկեր։ Մեր գործընկերների շնորհիվ է այս միջոցառումը դարձել հնարավոր և նրանց ներկայությունն է ոգևորում, որպեսզի մենք նորանոր միջոցառումներով և նախաձեռնություններով հանդես գանք»,- նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Նշենք, որ Սևան Ստարտափ Սամմիթը չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, Սևանա լճի ափին: Այս տարի աշխարհի տարբեր երկրներից հայտ ներկայացրած ավելի քան 1000 ստարտափից ընտրված մոտ 100-ը մասնակցության հնարավորություն ստացան: Սամմիթի շրջանակում մասնակիցները ներկայացրեցին իրենց ստարտափ գաղափարները և ստացան կառուցողական խորհուրդներ իրենց ստարտափերի զարգացման, կատարելագործման վերաբերյալ, ինչպես նաև կապեր հաստատեցին բիզնես աշխարհի հաջողակների հետ: