5 օգոստոսի 2019 - 18:36 AMT
Փաշինյանն ու Սահակյանը քննարկել են փոխգործակցության հարցերի լայն շրջանակ

Ստեփանակերտում օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, նախագահն ու վարչապետը քննարկել են հայկական երկու պետության փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Փաշինյանն Արցախում է գտնվում Համահայկական 7-րդ ամառային խաղերի մեկնարկի շրջանակում: