6 օգոստոսի 2019 - 10:59 AMT
ԴԱՀԿ-ն կաշխատի նաև հանգստյան օրերին

Հարկադիր կատարման ծառայությունը կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին, այս մասին հայտնել է ԴԱՀԿ լրատվական ծառայությունը:

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում օգոստոսի 3-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 09:00-18:00-ն, կիրականացվի հերթապահություն` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի հաշվառման-քննական բաժնի աշխատանքներին օժանդակելու նպատակով:

Արդյունքում պարտապանների կողմից պարտավորությունների կատարման (վճարման) դեպքում արագ կվերացվեն Ծառայության կողմից կիրառված արգելանքները՝ տրանսպորտային միջոցների վերաբերյալ գործարքներն իրականացնելու համար:

Հերթապահ հարկադիր կատարողի հետ կապ հաստատելու համար պետք է զանգահարեկ (010) 34-19-74 և (060)57-04-21 հեռախոսահամարներին կամ նամակ ուղարկել hertapah@harkadir.am էլեկտրոնային փոստի հասցեով: