6 օգոստոսի 2019 - 11:06 AMT
Կրակոցներ կանադական ակումբում. 7 տուժած կա

7 մարդ է տուժել կանադական Տորոնտոյի հյուսիսային հատվածում գտնվող գիշերային ակումբում հնչած կրակոցներից: Միջադեպը տեղի է ունեցել District 45 ակումբում:

Պատահարի ժամանակ ակումբում մոտ 250 մարդ է եղել, հայտնում է Gazeta.ru-ն Global News-ի վրա հղումով:

Ըստ ոստիկանության տվյալների, տուժաները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկը կրիտիկական վիճակում է: Կրակողի ինքնությունը հայտնի չէ: Այժմ քննությունը պարզում է կատարվածի մանրամասները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում մեկ օրում տարբեր վայրերում հնչած կրակոցներից մոտ 30 մարդ է զոհվել: