6 օգոստոսի 2019 - 12:03 AMT
ՌԴ-ի զինապահեստում պայթյունից հետո 16,000 բնակիչ է տարհանվել

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանի բնակավայրերից մոտ 16,000 բնակիչ է տարհանվել զինամթերքի պահեստում պայթյուններից և հրդեհից հետո, այս մասին ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտնել է Կրասնոյարսկի երկրամասի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Պոդկոռիտովը:

Նա նշել Է, որ Կրասնոյարսկը պատրաստ Է լրացուցիչ 10,000 մարդու ընդունել անհրաժեշտության դեպքում:

Երկրամասի կառավարության տվյալներով՝ օգոստոսի 5-ին ժամը 17:00-ին Աչինսկի շրջանի Կամենկա ավանից 5 կիլոմետր հեռավորությամբ բանակված զորամասի հրետանային ռազմամթերքի պահեստում տեղի են ունեցել հրդեհ և պայթյուններ:

Տուժածների թիվը, բժիշկների տվյալներով, հասել է 12-ի: