6 օգոստոսի 2019 - 13:24 AMT
ԵՊԲՀ-ն առաջին եռյակում է. Հնդիկ ուսանողները բարեհաջող հանձնում են FMGE քննությունը

Հնդկաստանի ազգային քննական հանձնաժողովի տվյալներով 1000-ից ավել հնդիկ դիմորդներ ունեցող համալսարանների մեջ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննություն (Foreign Medical Graduates Examination (FMGE)) հանձնելու վիճակագրությամբ առաջին լավագույն եռյակում է:

Հնդկաստանում բժշկական գործունեություն ծավալելու համար Հնդկաստանի Հանրապետության բժշկական խորհրդի կողմից անցկացվող FMGE քննությանը մասնակցում է աշխարհի մոտ 60 երկրի 450 համալսարանում ուսանած յուրաքանչյուր հնդիկ ուսանող:

ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտների մեծ մասը բարեհաջող հանձնում էFMGE քննությունը, ինչն աշխարհի բուհերի շրջանումբարձր ցուցանիշ է։ Միջազգայնացմանն ուղղված աշխատանքների շրջանակում, ԵՊԲՀ-ն հնդիկ ուսանողների համարFMGE քննության հաղթահարումն առավել դյուրին դարձնելու նպատակով իրականացնում է FMGE քննության նախապատրաստական դասընթացներ:

ԵՊԲՀ-ում կրթություն ստացած հնդիկ ուսանողները վերադառնալով իրենց երկիր, բժշկական գործունեություն սկսելուց առաջ բարեհաջող հանձնելով արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննությունը՝ բարձրացնում են թե՛ բժշկական բուհի, և թե՛ Հայաստանի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում։