6 օգոստոսի 2019 - 15:45 AMT
Լարսում կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը ժամանակվոր կարգելվի

Վերին Լարսի տեղամասում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակվոր կարգելվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:

«Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն արգելվում Է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,-ասվում է գրառման մեջ:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում Է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ: