6 օգոստոսի 2019 - 18:31 AMT
«Զվարթնոցում» ոստիկանները կնոջն են վերադարձրել փողով ու ոսկեղենով կորցրած պայուսակը

ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելիս կնոջ պայուսակ են գտել, որի մեջ եղել է $1600, ոսկյա և արծաթյա զարդեր։

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ոստիկանները պարզել են պայուսակի տիրոջ ինքնությունն ու կնոջը հրավիրել բաժին։

Պայուսակն ամբողջ պարունակությամբ, վերադարձվել է նրան, հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից: