Բելգիական Լյեժ քաղաքի բնակիչը մի քանի տարի առաջ €500 նկար է գնել պատահական ծանոթից: Ավելի ուշ ընկերների հորդորով կատվը փորձաքննության հանձնելով՝ նա պարզել է, որ կտավի իրական գինը 30 մլն եվրո է, քանի որ կտավի հեղինակը Ռեմբրանդն է:
Ըստ The Brussels Times-ի, տղամարդը որոշել է վաճառքի հանել որպես «Հիսուսի դիմանկար» հայտնի կտավը, գրում է euromag.ru-ն:
Ռեմբրանդ Հարմենս վան Ռեյնը հոլանդացի գեղանկարիչ է, օֆորտների հեղինակ, համաշխարհային արվեստի և հոլանդական գեղանկարչության ոսկե դարի խոշոր ներկայացուցիչ է: Բազմաժանր նկարիչ է․ ներկայացրել է մարդկանց զգացմունքները, վերապրումներն ու հոգեկան աշխարհը: Ըստ ժամանակակից տվյալների, նրա վրձնին է պատկանում 346 կտավ: