7 օգոստոսի 2019 - 17:29 AMT
Հուլիսին ուղևորահոսքն աճել է 16.7%-ով

2019 թվականի հուլիս ամսին ՀՀ երկու օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 371,883 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.7%-ով, հայտնել է «Զվարթնոց» ՓԲԸ-ն:

Հաշվետու ժամանակահատվածում «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 18.7%-ով: Եթե 2018-ի հուլիսին օդանավակայանի ծառայություններից օգտվել է 300,674 ուղևոր, ապա 2019-ի հուլիսի ցուցանիշը կազմում է 356,934 ուղևոր:

2019 թվականի հուլիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 14,949 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 17,898 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 16.5%: