7 օգոստոսի 2019 - 18:26 AMT
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրով 7 ամսում 151 մարդու կյանք է փրկվել

2019 թվականի փետրվարից ներդրված՝ գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժման ծրագրի շնորհիվ յոթ ամսում 151 կյանք է փրկվել, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ նվազել են նաև կաթվածի հետևանքով հաշմանդամություն ձեռքբերելու դեպքերը:

Պետական պատվերը գործում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 24 ժամվա ընթացքում: Ծառայությունները մատուցվում են երկու բժշկական կենտրոնում՝ «Էրեբունիում» և Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում: