8 օգոստոսի 2019 - 10:21 AMT
Վարչապետը Ղրղզստան կմեկնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 8-9-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն:

Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստը կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։ Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտնում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ ներկա կգտնվի նաև «Tengri Music Fest - 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը: