8 օգոստոսի 2019 - 10:54 AMT
ԵՄ և ասիական մի շարք երկրներից զբոսաշրջիկների թիվը ՀՀ-ում երկնիշ աճել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2019 թվականին առաջին 6 ամսում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել:

Մասնավորապես՝ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5%-ով, Չինաստանից ժամանածներինը՝ 53.5%-ով, Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9%-ով, Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30%-ով, ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7%-ով, Հունաստանից ժամանածներինը՝ 29%-ով, Իտալիայից ժամանածներինը՝ 24.4%-ով, Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9%-ով, Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2%-ով, Ռուսաստանից ժամանածներինը՝ 19%-ով, Շվեդիայից ժամանածներինը՝ 19%-ով, ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15%-ով, Ֆրանսիայից ժամանածներինը 13%-ով:

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել: Նաև ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարևոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից և բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջն ամբողջ աշխարհում», - ասել է վարչապետը:

Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում զբոսաշրջության 12.8% աճ կա: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ $120 մլն ավելի գումար, քան նախորդ տարի: