8 հոկտեմբերի 2008 - 15:37 AMT
Երեւանում մեկնարկում է ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer-2008 զորավարժությունների երկրորդ փուլը
Երեւանում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer-2008 զորավարժությունների երկրորդ փուլը: Այս զորավարժությունների առաջին փուլն ավարտվեց հոկտեմբերի 6-ին, երկրորդ փուլը կավարտվի հոկտեմբերի 20-ին: Զորավարժությունների նպատակն է համատեղ գործողություններ կատարելու ունակությունների մշակումը ՆԱՏՕ-ի ուժերի կառույցներում ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում:

Զորավարժություններին մասնակցում են 17 երկրներ` ԱՄՆ-ն, Հունգարիան, Կանադան, Լիտվան, Լեհաստանը, Հունաստանը, Մակեդոնիան, Չեխիան, Ավստրիան, Ալբանիան, ՄԱԷ-ն, Շվեյցարիան, Մոլդովան, Ուկրաինան, Ղազախստանը, Բոսնիան ու Հերցոգովինան: