8 օգոստոսի 2019 - 15:37 AMT
Հարցում. Հայաստանցիների 10%-ն ընդունում է տղամարդու դավաճանությունը, 2%-ը՝ կնոջ

Հայաստանցիների մոտ 10%-ը տղամարդու դավաճանությունը համարում է ընդունելի, այս մասին հետազոտություն է իրականացրել Breavis հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնը:

Նույն ցուցանիշը կնոջ դավաճանության դեպքում առավել սուր է ընկալվում, և, ըստ այդմ, հասարակության միայն մոտ 2%-ն է այդ վարքագիծը ընդունելի համարում։

Հարցումն իրականացվել է ամբողջ Հայաստանի տարածքում 1602 մարդու շրջանում: