8 օգոստոսի 2019 - 17:31 AMT
Ղրղզստանի նախկին նախագահը ձերբակալվել է

Ղրղզստանի հատուկ նշանակության ստորաբաժանումներին հաջողվել է ձերբակալել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին, հայտնել է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նրան տեղափոխել են Բիշքեկում գտնվող մեկուսարան:

Ավելի վաղ՝ օգոստոսի 7-ին, Ղրղզստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին ձերբակալելու գործողությունը: Նրան կասկածում են կոռուպցիայի մեջ և զրկել են անձեռնմխելիությունից: Սակայն, նախկին նախագահի կողմնակիցները Կոյ Տաշ գյուղում դիմադրություն են ցույց տվել, որի հետևանքով հատուկ նշանակության ջոկատի 1 զինծառայող զոհվել է, 52 մարդ վիրավորվել: Նախկին նախագահին ձերբակալել չի հաջողվել:

Նախկին նախագահ Ատամբաևը խոստովանել է, որ անձամբ է կրակել գրոհողների վրա: