8 օգոստոսի 2019 - 18:15 AMT
Դիջիթեյնն ու Դևելանդուն արհեստական բանականության ժամանակակից լուծումներ են փորձարկում

Դիջիթեյնը և Դևելանդուն արհեստական բանականության նոր, ժամանակակից լուծումներ են փորձարկում: Այս բացառիկ ռազմավարական գործակցությունը կազմակերպությունների միջև սկսվել է 2019-ի ապրիլից` Դիջիթեյնի ընթացիկ համակարգերն արհեստական բանականության տեխնոլոգիաներով արդիականացնելու մտադրությամբ:

Մասնավորապես, Դևելանդուն իր EPICA արհեստական բանականության հարթակի միջոցով խաղացողներին անհատականացված խաղային առաջարկություններ կանի: Սա կիրականացվի պարբերաբար սովորելով խաղային տվյալների հիման վրա` խաղացողների նախընտրելի խաղեր, խաղային պատմություն, դեմոգրաֆիկ և այլ խաղային տվյալներ, մինչդեռ առաջարկությունների գործիքը կկիրառի խաղերի փոխհատման մատրիցան՝ խաղացողների համար ավելի գրավիչ խաղեր առաջարկելու համար:

Ավելին, Protogen արհեստական բանականության հարթակը նաև կվերլուծի խաղացողների խաղադրույքները: Հիմա, հնարավոր կլինի հայտնաբերել խարդախ ու ռիսկային խաղացողներին, հետևելով նրանց խաղային վարքագծին: Այս համակարգի շնորհիվ՝ խաղացողները կդասակարգվեն 1-10 սանդղակով՝ ըստ իրենց ռիսկայնության աստիճանի:

Արդյունքում՝ Դիջիթեյնի գործընկերներն անցում կկատարեն ավանդական պատմական տվյալների բազայի վերլուծությունից դեպի փոխկապակցվածությունների հայտնաբերման և վարքագծերի կանխատեսման, ինչի շնորհիվ նախորոք կհայտանբերեն խարդախ և ռիսկային խաղային գործունեությունը:

Արհեստական բանականության նոր տեխնոլոգիաները լույսի արագությամբ ներթափանցում են Դիջիթեյնի ՏՏ ենթակառուցվածք՝ խոստանալով ունենալ բեկումնային ազդեցություն ընդհանուր ոլորտի մակարդակով: